Վախճանվել է «ռուսական ռոքի հայր» Ալեքսանդր Գրադսկին

Անցած գիշեր Մոսկվայում 72 տարեկանում վախճանվել է անվանի երաժիշտ, Ռուսաստանի ժովովրդական արտիստ, երգիչ և երգահան Ալեքսանդր Գրադսկին:

Ազգականների փոխանցմամբ, ուրբաթ օրը տանը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, նրան շտապօգնության մեքենայով փոխադրել են հիվանդանոց, որտեղ էլ երաժիշտը մահացել է, ենթադրաբար՝ ուղեղի կաթվածից:

Գրադսկուն անվանել են «ռուսական ռոքի հայր»: Նա սկսել է ստեղծագործել խորհրդային ժամանակշրջանում, համագործակցել է 1960-70 թվականների խորհրդային առաջին ռոք խմբերի հետ, հետո ինքն է խմբեր հիմնել:

Գրադսկին հեղինակել է ավելի քան 200 երգեր: Գրել է մի շարք ռոք օպերաներ և երաժշտություն խորհրդային և ռուսական ֆիլմերի համար:

Ռուսաստանյան ռադիոյում և հեռուստատեսությունում նա վարել է երաժշտական հաղորդումներ և որպես ժյուրիի անդամ մասնակցել է հեռուստատեսային երաժշտական մրցույթներին ու շոուներերին, որոնցից ամենահայտնին «Գոլոս» ծրագիրն է:

2011 թվականին հրատարակել է երգերի տեքստերի, պատմվածքների և լիբրետոների գիրքը, 2015-ին լույս է տեսել Գդադսկու բանաստեղծությունների ժողովածուն:

Ալեքսանդր Գրադսկու մահվան կապակցությամբ նրա ազգականներին և բարեկամներին ցավակցություն են հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ռուսաստանցի անվանի քաղաքական, հասարակական գործիչներ և արվեստագետներ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button