Սոչիի եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, արդյունավետ է անցել, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահը, մանրամասնելով՝ այդ մասին իրեն տեղեկություններնիրեն է փոխանցել Ադրբեջանի նախագահը՝ Աշգաբատում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Արազի (Արաքս) երկայնքով երկաթուղային և ավտոմոբլիլային ճանապարհներ կառուցելու հարցը լուծված է։ Օրակարգում է մայրուղու կառուցումը, որը կանցնի Հայաստանի տարածքով և Նախիջանով՝ հասնելով մինչև թուրքական Իգդիր», – ասել է Էրդողանը, ընդգծելով, թե այդ նախագծերով կողմերը կարևոր քայլ կանեն տարածաշրջանում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման համար։ Էրդողանը խոսել է նաև Թուրքիայի կողմից առաջ քաշված «3+3» հարթակի մասին։
«Այս ձևաչափի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, և եթե համաձայնեն՝ նաև Վրաստանի մասնակցությամբ, կապացուցի, որ տարածաշրջանային խաղաղություն կա։ Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ կան դրական քայլեր», – ասել է նա։
Վրաստանը պաշտոնապես հայտարարել է, թե դեմ է այս ձևաչափին՝ Ռուսաստանի մասնակցության պատճառով։ Պաշտոնական Երևանը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել։