Կրեմլը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ Բայդենն ու Պուտինը կհանդիպեն՝ առցանց ձևաչափով

Կրեմլը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն առցանց ձևաչափով:

«Հույս ունենք, որ մինչև տարեվերջ շփումը հնարավոր կլինի իրականացնել։ Սակայն ստույգ ժամկետ դեռ չկա»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ շփումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով։

Պեսկովի հայտարարությունը հնչել է լուրջ լարվածության ֆոնին․ Արևմուտքը հայտարարում է, որ ռուսական զորքերի ոչ տիպիկ տեղաշարժեր է նկատում Ուկրաինայի սահմանի մոտ:

Բայդենը ուրբաթ օրը ասել էր, որ «ամենայն հավանականությամբ» կզրուցի Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button