Այսօր Վիեննայում պետք է վերսկսվեն 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները:
Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունները կսկսվեն ժամը 14:00-ի սահմաններում:
ԱՄՆ պատվիրակությունը, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալլիի գլխավորությամբ, անուղղակի մասնակցություն կունենա դրանց։
Բանակցությունները պետք է վերսկսվեն հնգամսյա ընդմիջումից հետո՝ Իրանի միջուկային առաջխաղացումների առնչությամբ Արևմուտքի աճող մտահոգությունների ֆոնին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը երեկ Թվիթերում գրել է, որ պաշտոնական բանակցություններին ընդառաջ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև «ոչ պաշտոնական խորհրդակցությունները» օգտակար են եղել «Թեհրանի նորացված բանակցային դիրքորոշումը ավելի լավ հասկանալու համար»։
Ըստ Եվրամիության, բանակցությունների մասնակիցները շարունակելու են քննարկել միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադառնալու հեռանկարները և ինչպես ապահովել, որ բոլոր կողմերը ամբողջովին և արդյունավետ կատարեն իրենց պարտավորությունները։