Ֆրանսիացի ծայրահեղ աջ գրող և հրապարակախոս Էրիկ Զեմուրը կպայքարի նախագահի պաշտոնի համար

Loading...

Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ֆրանսիացի լրագրող և հրապարակախոս Էրիկ Զեմուրը հաջորդ տարի կպայքարի նախագահի պաշտոնի համար։ Ազդեցիկ «Ֆիգարո» պարբերականի նախկին մեկնաբան, «Ֆրանսիական թախիծ» և «Ֆրանսիայի ինքնասպանությունը» գրքերի հեղինակ Զեմուրը 2022 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարել է այսօր տարածած տեսաուղերձում։

«Դուք չեք արտագաղթել, սակայն այնպիսի զգացողություն ունեք` կարծես այլևս տանը չեք։ Դուք չեք լքել ձեր հայրենիքը, ձեր հայրենիքն է լքել ձեզ։ Ֆրանսիան բարեփոխելու ժամանակն անցել է, այժմ Ֆրանսիան փրկելու պահն է», — դիմելով կողմնակիցներին հայտարարել է Զեմուրը։

Վերջին սոցհարցումների համաձայն` ներգաղթի կտրուկ կրճատման օգտին հանդես եկող Զեմուրի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների մոտ 13 տոկոսը։ Մի շարք հետազոտությունների համաձայն` Էրիկ Զեմուրը 2022 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս գալու իրական շանս ունի։

Զեմուրը 63 տարեկան է, սերում է ալժիրցի հրեաների ընտանիքից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button