Ադրբեջանական զինվորականները, ըստ համայնքի ղեկավարի, հետ են քաշվել Իշխանասարից․ ՀՀ ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ հաստատում է լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում Հայաստանի տարածքից, հայտնում է «Արմենպրեսը»։

Իշխանասար համայնքի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ հայ-ադբեջանական սահմանին գտնվող Իշխանասարից ադրբեջանական զինվորականները հետ են քաշվել։ Նրա խոսքով՝ համենայն դեպս, սարի հայկական կողմում ադբեջանցիներ այլևս չկան։

«Նոյեմբերի 16-ին, երբ մի քանի ժամով բախումներ եղան, արդեն մի փոքր հետ գնացին, իսկ հիմա արդեն ամբողջովին հեռացել են։ Ձյունը դրել է, սառնամանիք է հիմա այնտեղ, ի՞նչ գործ ունեն մնան, մնան ի՞նչ անեն, դա իրենց տարա՞ծքն էր, որ մնային։ Հիմա մեր հողում չեն», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մարատ Պետրոսյանը։

Արդյոք մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության տարածք որոշ ուղղություններով ներխուժելուց հետո ադբեջանական ԶՈւ ներկայացուցիչները հեռացել են նաև այլ հատվածներից, առայժմ հայտնի չէ։

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button