Ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակոբյանը նոյեմբերի 11-ին ձերբակալվել է կոմիտեի քննիչի կողմից, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, միջնորդություն է ներկայացվել դատարան` Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Օրեր առաջ կոմիտեն հայտնել էր, որ «Արշակ Հակոբյանը հայտարարագրում տվյալներ է թաքցրել», դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Կոմիտեն այսօր որոշ մանրամասներ է ներկայացնում՝ նշելով, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22 միլիոն 7 հազար 259 դրամը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button