Պեկինը ողջունում է Մոսկվայի ջանքերը` Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ուղղությամբ

Պեկինը ողջունում է այն ջանքերը, որոնք գործադրում է Ռուսաստանը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար, ըստ ՏԱՍՍ-ի` այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև անցած շաբաթ Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները։

«Հայաստանը և Ադրբեջանը բարեկամական երկրներ են Չինաստանի համար և գործընկերներ։ Չինաստանը անկեղծ հույս ունի, որ երկու կողմերը ընդառաջ քայլեր կանեն, կհարթեն տարաձայնությունները երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով և համատեղ ուժերով կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը»,-ընդգծել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Երեք երկրների ղեկավարները Սոչիում նոյեմբերի 26-ին էին հանդիպել: Բանակցությունների արդյունքում Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հայտարարություն էին ստորագրել` վերահաստատելով «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման»:

Դեկտեմբերի 15-ին նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում` Բրյուսելում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button