«Բուրգըրի»-ում արտադրատեսակների հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

«Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանը պատկանող «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում նմուշառված հումքում՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, լաբորատոր փորձաքննության արդյուքնում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը(ՍԱՏՄ)։

Նոյեմբերի 20-ին ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կենտրոններից օգտված 13 քաղաքացիներ թունավորվել ու հոսպիտալացվել էին։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացրել էր, որ նրանց մոտ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ՝ սալմոնելա։ Նույն հարուցիչը հայտնաբերվել էր նաև սննդի կետի աշխատակիցների մոտ և բուրգերի համար նախատեսված հում կիսաֆաբրիկատ մսում՝ «հավի մսի խճողակում» և «տավարի մսի խճողակում»։ Սննդամթերքի հետ շփվող մակերեսներից էլ ստաֆիլակոկ էր հայտնաբերվել։

ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ «Բուրգըրի»-ում առկա «հավի մսի խճողակ» և «տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի` այս տարի թունավորման մոտավորապես 17 դեպք է գրանցվել, այդ թվում՝ զարգացման և կրթական կենտրոններում, յուրաքանչյուր դեպքով տնտեսվարողները վարչական պատասխանատվության են ենթարկվել 100-ից մինչև 300 հազար դրամի սահմաններում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button