Հարավային Օսիայի իշխանությունները հայտնում են 47-ամյա Թբիլիսիի բնակչի ձերբակալության մասին։
Վրաստանից անջատված երկրամասի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն` Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Ցխինվալիի վերահսկողության տակ գտնվող տարածքում առանց փաստաթղթերի։ Գերատեսչությունը նշում է, որ Վրաստանի քաղաքացին հանձնվել է հարավօսական պետանվտանգության կոմիտեին։
Նրա հետագա ճակատագրի մասին չի հաղորդվում։ Վրաստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել միջադեպին։