Հունաստանում 60-ից բարձր տարիքի բնակիչների պատվաստումը պարտադիր է դառնում

Հունաստանը երկրի 60-ից բարձր տարիքային խմբի բնակչության համար COVID-19-ի դեմ պատվաստանյութը պարտադիր է դարձնում։ Առաջին դեղաչափի համար վերջնաժամկետ է սահմանվել հունվարի 16-ը, հակառակ դեպքում սպառնում է ամսական 100 եվրոյի չափով տուգանք։

«Սա այն գինն է, որը պետք է վճարել առողջության համար», – հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Տուգանքներով հավաքված գումարը կառավարությունը պլանավորում է ուղղել հատուկ հիմնադրամին՝ հիվանդանոցների ֆինանսավորման համար։

11-միլիոնանոց Հունաստանում ամբողջովին պատվաստվել է բնակչության 63 տոկոսը, ընդ որում՝ 60-ից բարձր տարիքի 520 հազար քաղաքացի չի պատվաստվել ընդհանրապես։

2022 թվականից պատվաստանյութը բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դարձնում Ավստրիան։ Իշխանությունները որպես պատվաստումից հրաժարվողների համար տուգանքի հնարավոր չափ դիտարկում են 7200 եվրոն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button