Թալիբները Աֆղանստանում սպանել կամ առևանգել են ոստիկանության և հետախուզության նախկին 100 աշխատակիցների. HRW

Թալիբները իշխանության գալու պահից՝ Աֆղանստանում սպանել կամ առևանգել են ոստիկանության և հետախուզության նախկին 100 աշխատակիցների, այս մասին ասվում է Human Rights Watch -ի (HRW) զեկույցում։

Իրավապաշտպան կազմակերպությունը փաստաթղթում նկարագրում է գիշերային ռեյդերը, որի ընթացքում թալիբները ձերբակալում, առևանգում են նախկին պաշտոնյաների։ Իրավապաշտպանները հաղորդում են նաև նախկին պաշտոնյաների ընտանիքների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին, որոշները բանտարկվել կամ սպանվել են։

Օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը երկիրը հռչակել է «Իսլամական էմիրություն» և հայտարարել, որ աշխարհիկ իշխանությունը պետք է լինի կրոնական վերահսկողության տակ։ Արևմտյան երկրները «Թալիբանը» չեն ճանաչում որպես Աֆղանստանի օրինական ղեկավարություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թալիբները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե ցանկանում են միջազգային ճանաչման հասնել։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button