ԱՄՆ-ն ակնկալում է աշխատել այլ երկրների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ․ Բլինքեն

Միացյալ Նահանգներն ակնկալում է համատեղ աշխատել այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ, այսօր հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։

«Մենք հետևողականորեն կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին առաջընթացի հասնել մարդասիրական հարցերում՝ պատասխանատվության կանչելով մեղավորներին։ Հուսով եմ, որ այս հարցում մենք կարող ենք միասնական աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որպեսզի հետագայում էլ հասնենք առաջընթացի», – ասել է Բլինքենը։

ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախորդ նիստերում Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը առանձին հայտարարություն էին ընդունում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ։ Դեռևս հստակ չէ՝ այս տարի նման հայտարարություն կընդունվի, թե՝ ոչ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button