Եվրամիությունը հաստատեց Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը

Եվրամիության երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հաստատել են պաշտոնական Մինսկի դեմ պատժամիջոցների հերթական՝ թվով հինգերորդ փաթեթը։ Այս անգամ պատժամիջոցները սահմանվել են ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ կապված։

Եվրամիությունը մեղադրում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին միգրացիոն ճգնաժամն արհեստականորեն ստեղծելու մեջ՝ այն որպես ճնշման գործիք օգտագործելու համար։

Ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակցի, ցուցակը պաշտոնապես կհրապարակվի հինգշաբթի օրը, այն ներառում է 28 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Ցուցակում չկան Ռուսաստանի քաղաքացիներ և ռուսական ընկերություններ, այդ թվում՝ «Աէրոֆլոտ»-ը, որոնց «սև ցուցակում» հնարավոր ընդգրկման մասին ավելի վաղ գրել էին որոշ լրատվամիջոցներ։

Պատժամիջոցների ցուցակը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։ Դրանում «Բելավիա» ավիաընկերությունն է, որը, ըստ ԵՄ-ի, մասնակցել է Մերձավոր Արևելքից Բելառուս ներգաղթյալների տեղափոխման սխեմաներին։ Պատժամիջոցները չեն ազդել Մինսկի միջազգային օդանավակայանի վրա։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button