Ադրբեջանի զինանոցը համալրվում է ամենաժամանակակից սպառազինությամբ, վստահեցնում է ադրբեջանցի նախարարը

Ադրբեջանի զինանոցը համալրվում է նորագույն, ամենաժամանակակից սպառազինությամբ, կան զենքի ձեռքբերման մասին մի շարք պայմանագրեր բազմաթիվ երկրների հետ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ այդ պայմանագրերից շատերը գաղտնի են, հետևաբար դրանց մասին տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

«Նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է աշխատել սպառազինության ուղղությամբ, որը կարելի կլինի կիրառել մինչև 2050 թվականը», – նշել է Գուլիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինանոցը համալրվել է նաև «մեծ քանակությամբ» հայկական զինտեխնիկայով, որն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Այդ տեխնիկան և զինամթերքը վերանորոգվել են պաշտպանության նախարարության հետ համատեղ և փոխանցվել ադրբեջանական բանակի օգտագործմանը», – APA գործակալության հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button