Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, կառավարության որոշմամբ, նշանակվեց Արմավիրի մարզպետ։
«Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի, տնտեսության զարգացման առհասարակ պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է, և այդպիսի հնարավորության ընձեռման համար շնորհակալ եմ», – կառավարության նիստի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2020-ի հունիսին՝ փոխարինելով Դավիթ Անանյանին։
Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անցած ամսվա վերջին ազատվեց պաշտոնից՝ նշանակվելով փոխվարչապետ։