Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ երեկվա հանդիպումից հետո «այսօր հայտարարություն չի նախատեսվում»

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ երեկվա հանդիպումից հետո այսօր չի նախատեսվում հայտարարություն, «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմից հավելելով՝ առաջիկա օրերին փոխվարչապետերի՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի։

«Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», – մասնավորապես տեղեկացրել են փոխվարչապետի աշխատակազմից։

Այս պահին, սակայն, չի հստակեցվում հաջորդ հանդիպման օրն ու վայրը։

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդները համաձայնության են եկել:

Պուտինը նաև նշել է, որ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ «Մենք շատ մանրամասն խոսեցինք տնտեսական միջանցքների, առաջին հերթին՝ երկաթուղային և ավտոճանապարհների ապաշրջափակման մասին», – ասել է Ռուսաստանի նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button