Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի անհրաժեշտությունը

Հայաստանի արտգործնախարարն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները։

Նա շեշտել է դաշնակիցների՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային միտված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը, հաղորդում է ԱԳՆ-ն:

Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործիքակազմի, այդ թվում՝ ճգնաժամային արձագանքման գործիքակազմի կատարելագործման կարևորությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button