Վաշինգտոնը մտահոգված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմամբ

Վաշինգտոնը մտահոգված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտողարը։

Էնթոնի Բլինքենն այս մասին խոսել է այսօր Շվեդիայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարարների նիստում, որտեղ հանդիպել էր ուկարինացի գործընկերոջը։

«Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ»,-ասել է Բլինքենը։

Հավաստիացումը հնչել է ռուս-ուկարինական սահմանին աճող լարվածության ֆոնին․ Կիևը պնդում է, որ Մոսկվան ավելի քան 90 հազար զինվոր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։

Ուկրաինայի արտգործնախարարն իր հերթին հանդիպումից հետո հայտնել է, թե «Բլինքենի հետ քննարկել են կոշտ պատժամիջոցների հնարավորությունը, որոնք կարող են զսպել Կրեմլին և կանխել Ռուսաստանի հետագա, ագրեսիվ քայլերը»։

Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ պետքարտուղար Բլինքենը դեմ առ դեմ հանդիպում կունենա նաև ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button