Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ ինքն է դիմել կառավարությանը՝ ներկայացուցչական դասի մեքենայի գնման հարցով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է՝ ինքն է դիմել կառավարությանը՝ 90 միլիոն դրամ կամ մոտ 185 հազար դոլար արժողությամբ BMW մակնիշի ներկայացուցչական դասի մեքենայի գնման հարցով։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սիմոնյանը շեշտում է՝ առկա մեքենան, որը սպասարկում է իրեն, «ոչ բարվոք վիճակում է»։

«Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- նշել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։

Իսկ թե ինչո՞ւ հենց բարձր դասի մեքենա, ԱԺ նախագահը պարզաբանել է․ – «Որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ, գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եվ, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետութունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն դոլար։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում», – ասել է Սիմոնյանը՝ հայտարարելով՝ «աղմուկն ուռճացված է»։

Կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում, առանց զեկուցման, թույլատրեց Ազգային ժողովին հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով խորհրդարանի նախագահի համար գնել բարձր դասի BMW մակնիշի մեքենա՝ պետական բյուջեից ծախսելով մոտ 185 հազար դոլար։ Սա որակվեց «Խրախճանք ժանտախտի ժամանակ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button