Հայաստանի արտգործնախարարը Ստոկհոլմում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ։
«Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով»,-Թվիթերում գրել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։
Այսօր ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ «Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ըստ պաշտոնական Բաքվի, Բայրամովը պետքարտուղար Բլինքենին ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում անցած տարվա պատերազմից ու հրադադարից հետո, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածութան պատճառները։