Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի փոխանցմամբ, Ռուսաստանն ավելի քան 94 հազար զինծառայող է մոտեցրել Ուկրաինայի սահմաններին և կարող է լայնածավալ հարձակում սկսել գալիս տարվա հունվարին:
«Մեր հետախուզական տվյալները հաշվի են առնում բոլոր, այդ թվում վատթարագույն տարբերակները: Ռուսաստանի կողմից լայնածավալ գրոհը հնարավոր է հունվարի վերջին»,- հայտարարել է նախարարը Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում:
Ուկրաինան և արևմտյան երկրները մտահոգություն են հայտնբել սահմանների մոտ ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ:
Արևմուտքը Մոսկվային նախազգուշացրել է, որ Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանը չափազանց ծանր գին կվճարի: