Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, ըստ որի, երկիրը պատրաստ է վերադառնալ «Արևմուտքի հետ իրավահավասար երկխոսությանը և համագործակցությանը, քանի որ դա այսօրվա վիճակից դուրս գալու միակ ելքն է»:
«Ոչ ոք չի կարող պատժամիջոցներով և սահմանափակումներով ճնշել մեր երկիրը և Բելառուսի ժողովրդին: Արևմուտքի հետ հարաբերություններում այսօր ստեղծված կացությունից դուրս գալու միակ ելքը իրավահավասար երկխոսությունն է և փոխշահավետ համագործակցությունը: Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ վերադառնալ նման համագործակցության», – ասվում է Բելառուսի ԱԳՆ մամլո վարչության տարածած հայտարարությունում: