Օլեքսի Ռեզնիկ. «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավոր է գալիք հունվարի վերջին»

Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի փոխանցմամբ, Ռուսաստանն ավելի քան 94 հազար զինծառայող է մոտեցրել Ուկրաինայի սահմաններին և կարող է լայնածավալ հարձակում սկսել գալիս տարվա հունվարին:

«Մեր հետախուզական տվյալները հաշվի են առնում բոլոր, այդ թվում վատթարագույն տարբերակները: Ռուսաստանի կողմից լայնածավալ գրոհը հնարավոր է հունվարի վերջին»,- հայտարարել է նախարարը Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում:

Ուկրաինան և արևմտյան երկրները մտահոգություն են հայտնբել սահմանների մոտ ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ:

Արևմուտքը Մոսկվային նախազգուշացրել է, որ Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանը չափազանց ծանր գին կվճարի:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button