Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստեղծող և արտադրող ընկերություններին կոչ է արել հաշվի առնել «օմիկրոն» տեսակի հանգամանքը և մշակել վակցինաներ, որոնք մարդու օրգանիզմը պետք է պաշտպանեն դրանից:
«Խորհուրդ ենք տալիս արդեն նախապատրաստվել, ծրագրել այսօր առկա վակցինաները լրամշակելու հնարավորությունը, պետք չէ ուշացնել, չհասցնենք այն բանին, որ հնչի տագնապի վերջին զանգը»,- ասել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:
BioNTech ընկերությունն արդեն հայտնել է, որ կարող է իր վակցինան համեմատաբար կարճ ժամանակում հարմարեցնել «օմիկրոնի» տեսակի դեմ:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի տեսակներից առավել վտանգավոր և գերակայող տարբերակը «դելտան» է մնում: