ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Օլիմպիական հրադադարը պահպանելու կոչով բանաձև, որի վերնագիրն է «Կառուցել խաղաղ և ավելի լավ աշխարհ սպորտի և օլիմպիական գաղափարի ճանապարհով»: Բանաձևը համատեղ առաջարկել են ՄԱԿ-ի 173 անդամներ և այն ընդունվել է միաձայնայն:
Մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում Հին Հունաստանում հաստատված ավանդույթի համաձայն, Օլիմպիադային նախորդող և հաջորդող 7 օրվա ընթացքում երկրները դադարեցնում էին բոլոր տեսակի ռազմական գործողությունները: 1993 թվականին ՄԱԿ-ն աշխարհին կոչ է արել վերականգնել այդ ավանդույթը:
Պեկինի Ձմեռային օլիմպիադան տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 4-ին: ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ցզյունն ասել է, որ Չինաստանը ողջունում է բոլոր հյուրերին և անպայման մեծ հաջողությամբ կանցկացնի Օլիմպիադան՝ չնայած այսօրվա դժվարություններին: Նա քննադատել է Օլիմպիադն բոյկոտելու գաղափարը, նշելով, որ աշխարհի մեծ մասն այն մերժում է: