Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 հայազգի զինծառայողի, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջփոցները վկայակոչելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը։
Գերատեսչությունը նշում է, որ հայկական կողմին փոխանցված հայ զինծառայողները «ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական զինված ուժերի սադրանքը ճնշելու ժամանակ»: