Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 327 դեպք, կատարվել է 5077 թեստավորում:
Ապաքինվածների թիվն ավելացել է 667-ով, գրանցվել է մահվան 14 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 340 հազար 723 դեպք, որոնցից 321 հազար 106-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10 հազար 479 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7683 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1455 է:
Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 401 հազար 971 թեստավորում։