Ուկրաինային պետք է ստիպել կատարել մինսկյան պայմանավորվածությունները, Մոսկվան կոչ է անում Բեռլինին և Փարիզին աջակցել դրան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նրան {Ուկրաինային-խմբ.} պետք է պարտադրել, հենց դրա համար է ստեղծվել «նորմանդական ֆորմատը»», – ասել է Լավրովը` միաժամանակ շեշտելով, թե Բեռլինն ու Փարիզը դեռ «խնայում են իրենց պարտավորությունները»:
Ուկրաինայի հարցը կդառնա Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների` դեկտեմբերի 7-ին նախատեսված բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը: