Հայաստանի 36 համայնքներում այսօր անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 472 հազար 528 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը:
Ամենաակտիվը Լոռու մարզի Թումանյան համայնքում են քվեարկել` 69.78 տոկոս, իսկ ամենապասիվը` Արմավիրի Արմավիր համայնքում` 20.73 տոկոս:
Համայնքապետի ընտրություններ են անցկացվել Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում: