Ռուսաստանցի զինվորականները ականազերծում են Մարտակերտի շրջանի մի շարք տարածքներ

Loading...

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները սկսել են Մարտակերտ քաղաքի և համանուն շրջանի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծումը: Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ` չպայթած ականների և արկերի վնասազերծման գործողությունները մեկնարկել են այսօր և առաջիկայում շարունակվելու են։

«Այսօր ականազերծվել է շուրջ մեկուկես հեկտար տարածք, հայտնաբերվել է երկու պայթյունավտանգ իր», — հաղորդել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։ Ռուսաստանցի զինվորականի խոսքով` ընդհանուր առմամբ առաջիկայում Մարտակերտի շրջանում նախատեսվում է ականազերծել շուրջ 400 հեկտար տարածք։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button