ՔՊ-ը հաղթել է 36 համայնքներից 25-ում, պարտվել է Մասիսում, Աբովյանում, Վանաձորում

Loading...

Երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը (ՔՊ) հաղթել է 36 համայնքներից մեծ մասում, ինչպես կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է Ֆեյսբուքում գրել՝ նախնական տվյալներով 25-ում։

Միաժամանակ, իշխանական կուսակցությունը պարտվել է մի քանի խոշոր քաղաքներում:

Մասիսի գործող քաղաքապետ, քրեական գործով մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի գլխավորած դաշինքն է հաղթել «Քաղաքացիական պայմանագրին»՝ ապահովելով Համբարձումյանի հետագա պաշտոնավարումը:

Աբովյանի քաղաքապետ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը: 2019-ին Բաբայանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվեց:

Վանաձորում հաղթել է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ սատանալով քվեների մոտ 38,6 տոկոսը, ինչը նշանակում է, որ առանց այլ ուժի ձայների Ասլանյանը չի ընտրվի քաղաքապետ: Անցած ընտրություններում Ասլանյանը գլխավորում էր Հանրապետականի ցուցակը:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ցուցակի առաջին համարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, ստացել է ձայների մոտ 24,7 տոկոսը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button