Ընտրախախտումների 17 հաղորդում՝ Գեղարքունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ 13-ով նախապատրաստվում են նյութեր

Գեղարքունիքի մարզի չորս՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան խոշորացված համայնքներում երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում, մինչև քվեարկության ժամկետի ավարտը ստացվել է ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործության առերևույթ դեպքերի մասին ընդհանուր 17 հաղորդում, ահազանգ, որից 3-ը՝ կապված նախընտրական քարոզարշավի հետ, իսկ 14-ը՝ քվեարկության, հաղորդում է Դատախազությունը։

Հաղորդումներից 2-ը, ըստ հաղորդագրության, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 12-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների ստացած օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից 2-ը վերաբերում է մինչև քվեարկության օրը Վարդենիս և Գավառ համայնքներում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 1-ը՝ Վարդենիս համայնքում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ Սևան, Գավառ, Մարտունի համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձերին, 4-ը՝ Վարդենիս և Գավառ համայնքների ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ Մարտունիում նախընտրական պաստառի վնասմանը, 2-ը՝ այլ բնույթի:

17 հաղորդում-ահազանգերից 2-ի առնչությամբ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ, որոնք շարունակվում են, իսկ մնացած 15-ը մարզի դատախազության հանձնարարությամբ ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում՝ դրանցից 2-ով, որոնք վերաբերել են նախընտրական շրջանում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերին, որոշում է կայացվել հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Մնացածով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button