Լավրով․ «Վաշինգտոնը փորձում է խափանել Հնդկաստանի կողմից C-400 համակարգերի ձեռքբերումը»

«Միացյալ Նահանգները փորձում է խաթարել Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը C-400 համակարգերի [ձեռքբերման] շուրջ», – այսօր Դելիում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ գործարքը ոչ միայն խորհրդանշական այլև շատ կարևոր գործնական նշանակություն ունի՝ Հնդկաստանի պաշտպանունակության ապահովման տեսանկյունից։ Գործարքը կյանքի է կոչվում, բայց մենք տեսնում ենք ամերիկյան կողմի՝ այն խաթարելուն ուղղված ջանքերը», – նշել է Լավրովը՝ պնդելով, թե Վաշինգտոնը ցանկանում է ստիպել Հնդկաստանին հետևել ամերիկյան հրամաններին։

Ռուսաստանի կառավարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ C-400 համակարգերի մատակարումը Հնդկաստան մեկնարկել է նախորդ ամիս։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button