Ռուսաստանցիների 20 տոկոսը տեղյակ չէ՝ ինչպես է վերծանվում ԽՍՀՄ հապավումը․ հարցում

Չափահաս ռուսաստանցիների 20 տոկոսը տեղյակ չէ, թե ինչպես է վերծանվում ԽՍՀՄ հապավումը։ Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից անցկացված վերջին հարցման արդյունքները։

РБК հեռուստաընկերության պատվերով անցկացված հետազոտության համաձայն՝ 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիների 11 տոկոսը խոստովանել է, որ տեղյակ չէ, թե ինչպես է վերծանվում ԽՍՀՄ հապավումը, ևս 8 տոկոսն այն սխալ է վերծանել։

Բացի այդ, սոցիոլոգների պնդմամբ, հարցվածների ավելի քան մեկ երրորդը՝ 34 տոկոսը, չի կարողացել նշել նախկին ԽՍՀՄ կազմում ընդգրկված հանրապետություններից և ոչ մեկը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button