Ռուսաստանցի զինվորականները ականազերծում են Մարտակերտի շրջանի մի շարք տարածքներ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները սկսել են Մարտակերտ քաղաքի և համանուն շրջանի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծումը: Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ` չպայթած ականների և արկերի վնասազերծման գործողությունները մեկնարկել են այսօր և առաջիկայում շարունակվելու են։

«Այսօր ականազերծվել է շուրջ մեկուկես հեկտար տարածք, հայտնաբերվել է երկու պայթյունավտանգ իր», – հաղորդել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։ Ռուսաստանցի զինվորականի խոսքով` ընդհանուր առմամբ առաջիկայում Մարտակերտի շրջանում նախատեսվում է ականազերծել շուրջ 400 հեկտար տարածք։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button