Սահմանագծման և Սահմանազատման հիմնախնդիրների մասին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգ։
Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր, դեմ չկար։ Իշխող խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հենց այսօր նախագծի լրամշակված տարբերակը կդնեն շրջանառության մեջ և դեկտեմբերի 14-ին ժամը 12։00-ի համար առաջարկելու են արտահերթ նիստ՝ նույն օրակարգով։
Հայտարարության նախագծին երեկ դեմ էր քվեարկել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։