ԱՄՆ-ը դրական է գնահատում 10 հայ գերիների ազատ արձակումը

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարըն Դոնֆրիդը Ադրբեջանի կողմից Հայաստանին 10 գերիներին հանձնելը, ինչպես նաև հայկական կողմից ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը գնահատել է որպես դրական իրադարձություն հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Այդ մասին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել է երեկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրադրության, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցությունների ներկայիս վիճակի շուրջ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button