Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները երեկ հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կոչ անելով Ռուսաստանին նվազեցնել լարվածության մակարդակը։ Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցից հետո։
«Առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին նվազեցնել լարվածության մակարդակը և հաստատել են, որ վճռականորեն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», – ասված է հաղորդագրությունում։
«Վարչապետն ասել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի օգտագործել իր տրամադրության տակ եղած տնտեսական և դիվանագիտական բոլոր գործիքները՝ կանխելու Ռուսաստանի ցանկացած ագրեսիա Ուկրաինայի դեմ», – հաղորդում է Բորիս Ջոնսոնի գրասենյակը։