Այսօր Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Ալի Բաղերին։ Հանդիպմանը քննարկվել են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Վիեննայի բանակցությունների վերջին իրադարձությունները։ Ալի Բաղերին այդ բանակցություններում գլխավորում է Իրանի պատվիրակությունը։
Դեկտեմբերի 3-ին Վիեննայի բանակցություններն ընդհատվել են, եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրները լրացուցիչ խորհրդակցությունների համար։
Դիվանագիտական ձախողման պատասխանատվությունը Արևմուտքը դնում է Թեհրանի վրա։