ՏԻՄ ընտրությունները ընդհանուր առմամբ հանգիստ էին, խաղաղ, լավ կազմակերպված․ ԱՄՆ դեսպանություն

Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված, հայտարարում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։

«Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը», – ասված է հայտարարությունում։

Դեսպանությունը տեղեկացնում է, որ հաղորդումներ են իրենց հասել նաև ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին, խրախուսում են իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։

«Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին և ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա», – ասված է հայտարարությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button