Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տուժածներ չկան։
Հայկական ռազմական գերատեսչությունն ավելի վաղ հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը։
«Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։