Բաքուն պնդում է՝ հայկական կողմը կրակ է բացել Քելբաջարի շրջանի ուղղությամբ, Երևանը հերքում է

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները առանց որևէ պատճառաբանության կրակ են բացել Քելբաջարի շրջանի Զաիլիկ գյուղում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտարարում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը`նշելով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը:

«Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել», – ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button