Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հայտարարությանը, որի համաձայն, Մոսկվան ձգտում է Խորհրդային Միության վերականգնմանը:
«Խոհրրդային Միությունն այսօրվա դրությամբ հնարավոր չէ վերականգնել, և տիկին Նուլանդն, ով շատ լավ է տիրապետում ռուսաստանյան թեմաներին և հետխորհրդային տարածքի նրբություններին, գիտի այդ մասին»,- ասել է Պեսկովը և ավելացրել. «Համոզված եմ, որ տիկին Նուլանդն, ինչպես նաև մենք և մյուս մասնագետները, հրաշալի հասկանում է, որ Խորհրդային Միության վերականգնումը հնարավոր չէ»:
Միաժամանակ Պեսկովն ասել է, թե Նուլանդն, ամենայն հավանականությամբ, գիտի, որ նախկին խորհրդային տարածքում վաղուց առկա են տարբեր արագություններով կատարվող ինտեգրման գործընթացներ:
«Դա և ԱՊՀ-ն է, և ԵԱՏՄ-ն է, դա նաև ավելի խորը գործընթաց է, ինչպիսին Ռուսաստանի և Բելառուսի միությունն է, սակայն դրանցից և ոչ մեկը Խորհրդային Միությունը վերականգնելու նպատակ չի հետապնդում»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ, «նախկին խորհրդային տարածքում վաղուց ձևավորվել և ամրապնդվել են ու հաջողությամբ զարգանում են անկախ, ինքնիշխան հանրապետություններ, որոնց հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքի, վստահության և մեկ-մեկու գործերին չմիջամտելու սկզբունքներ են: