Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները Վրաստանի նախագահից պահանջում են ներում շնորհել նախկին նախագահին

Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Թբիլիսիում՝ նախագահի նստավայրի մոտ, բողոքի ցույց են անցկացնում և Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում են ներում շնորհել հոկտեմբերի 1-ից բանտարկության մեջ գտնվող նախկին նախագահին:

«Սաակաշվիլին անմարդկային վերաբերմունքի և կտտանքների զոհ է, նա նույնիսկ միջազգային չափանիշներով է այդպես, հետևաբար, նա պետք է անհապաղ ազատ արձակվի»,- հայտարարել է «Ազգային միացյալ շարժման» Թբիլիսիի վարչության անդամ Զվիադ Կուպրավան:

Նրա փոխանցմամբ, նախագահ Զուրաբիշվիլին պարտավոր է արձակել ներում շնորհելու հրամանագիր, քանի որ դա թույլ կտա «մեղմել իրավիճակը և հաղթահարել բևեռացումը երկրի ներսում»:

Վրաստանի իշխանությունն ազգային համաձայնության և համերաշխության մասին ընդդիմության հավաստիացումներին չի հավատում:

«Երբ Սաակաշվիլին և նրա թիմակիցներն էին իշխանության գլուխ, նրանք հանրությունը բաժանում էին «յուրայինների» և «օտարների», ցավոք, այսօր մենք հենց դրա պտուղներն ենք քաղում»,- ասել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Թեա Ցուլուկիանին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշիլին վերջերս մի քանի առիթներով ընդգծել է, որ չի պատրաստվում ներում շնորհել Սաակաշվիլիին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button