Փարիզում ձերբակալել են Խալեդ Այեդ Ալ-Օթայբիին, ով, ըստ ֆրանսիացի իրավապահների, առնչություն ունի Սաուդյան Արաբիայից լրագրող Ջամալ Հաշոգջիի սպանության հետ:
Ենթադրվում է, որ Ալ-Օթայբին եղել է մարդասպանների հատուկ խմբում, որը Սաուդյան Արաբիայից մեկնել է Ստամբուլ և այդ քաղաքում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում դաժանաբար ոչնչացրել է ընդդիմադիր լրագրողին:
Ալ-Օթայբիին ձերբակալել են օդակայանում, որտեղից նա պետք է Փարիզ-Էր Ռիադ չվերթով մեկներ Սաուդյան Արաբիա:
Ենթադրվբում է, որ Ալ-Օթայբին Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի թիկնազորի նախկին անդամ է:
Ֆրանսիայի իրավապահները նրան ձերբակալել են Թուրքիայի իշխանությունների 2019 թվականի արձակած կալանքի միջազգային հրամանագրով: