Բաքուն հայկական կողմին մեղադրում է Քելբաջարի ուղղությամբ կրակոցներ արձակելու համար

Բաքուն հայկական կողմին է մեղադրում Քելբաջարի ուղղությամբ «հերթական սադրանք» հրահրելու համար։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` այսօր` ժամը 15:00-ի սահմաններում, հայկական զինված ստորաբաժանումները գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

«Այդ ուղղությամբ տեղակայված մեր բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցներ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Դրանում նաև նշվում է, որ օպերատիվ իրադրությունը վերահսկվում է Ադրբեջանի կողմից։

Հայկական կողմն ավելի վաղ հաղորդել էր ադրբեջանական ԶՈւ-ի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելու մասին` սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ-ի` ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվել է:

Հրադադարը խախտելու համար կողմերը երեկ ևս մեղադրել են միմյանց:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button