Երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները։
Ռեջեփ Էրդողանը և Էբրահիմ Ռաիսին ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները։
Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Ռաիսին մասնավորապես ասել է․ – «Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա»։