Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ, ծագումով թուրք Օզդեմիրը` Գերմանիայի գյուղնախարար

Գերմանիայի նոր կառավարությունում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ջեմ Օզդեմիրը՝ դառնալով դաշնային կառավարությունում ներգաղթյալի անցյալ ունեցող առաջին նախարարը։

Ծագումով թուրք քաղաքական գործիչը Կանաչների կուսակցության առաջնորդներից է, ծնվել է 1965 թվականին անատոլիական Թոքաթ քաղաքում։ 60-ականների վերջին նա ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա և համալսարանական կրթություն ստանալուց հետո սկսել է զբաղվել քաղաքականությամբ:

Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակներից է, 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի նախօրեին Երևանում էր, որտեղ այցելել էր նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գերմանացի քաղաքական գործիչը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին կոշտ քննադատությամբ։

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումից հետո Էրդողանը գերմանաբնակ թուրքերին կոչ էր արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում չքվեարկել Օզդեմիրի կուսակցության օգտին՝ քաղաքական ուժի ներկայացուցիչներին որակելով «Թուրքիայի թշնամիներ»: «Եթե Էրդողանը խորհուրդ չի տալիս քվեարկել մեր օգտին, նշանակում է` ճիշտ ուղու վրա ենք: Մեզ համար պատիվ է այդ ցուցակում լինելը»,- ի պատասխան հայտարարել էր Օզդեմիրը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button