Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ վաղը Մոսկվայում կայանալու է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակության հարթակի անդամ երկրների առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով:
«Հարավային Կովկասում մնայուն խաղաղաղության հաստատմանը ուղղված՝ մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում», – ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրան փոխարտգործնախարարները: Թուրքական և ադրբեջանական կողմերը ներկայացնելու են փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը և Խալաֆ Խալաֆովը։
Հայաստանը ևս, ինչպես նախօրեին խորհրդարանում հայտարարեց վարչապետը, հանդիպմանը ներկայացնելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը, սակայն թե որ փոխնախարարը՝ Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց։